Ճամփորդություն դեպի Մեծամոր

Մարտի 15-ին, մենք այցելեցինք Զիարատ եզդիական տաճար և Մեծամոր պատմագիտական արգելոց-թանգարան, որը գտնվում Երևան քաղաքից 35 կմ հարավ-արևմուտք, Մեծամոր գետի ափին, Տարոնիկ գյուղի մոտ: Սկզբում մենք այցելեցինք Մեծամորի թանգարան, որտեղ մեզ ջերմ դիմավորեցին և պատմեցին Մեծամորի պեղումներից հայտնաբերված առեղծվածային զարդերի,մարդկային ու կենդանական ոսկրերի և այլ բազում իրերի մասին: Այնտեղ պեղված մշակութային շերտերը վերաբերում էին բրոնզի և երկաթի պարբերաշրջաններին։ Մեծամորում մենք ծանոթացանք տարբեր դարաշրջանների պեղված իրերի հետ: Պեղված նյութերը վկայում էին , որ բրոնզի դարաշրջանում Մեծամորը մշակույթի ծաղկուն կենտրոն է եղել : Գիտնականները պարզել են, որ Մեծամորը եղել է խոշոր բնակատեղի :

Նաև մեզ տեղեկացրեցին որ այն ունեցել է միջնաբերդ և աստղադիտարան : Որոշ իրերի հետ ծանոթանալուց և մարդկային կմախքի հետ լուսանկարվելուց հետո մենք գնացինք թանգարանի դիմացի հատվածում գտնվող մի ուղիղ տարածք , որտեղ հայերը և տարբեր երկրներից մեզ մոտ եկած հնագետները աշխատում և նոր բացահայտումներ էին արել:

Թանգարանից դուրս գալուց հետո ալցելեցինք նաև եզդիական տաճար, որտեղ 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները մեզ ներկայացրեցին տաճարի և եզդիական մշակույթի մասին։

Leave a comment