Էրեբունի և Կարմիր բլուր հնավայրե, ճամփորդություն

Էրեբունի թանգարան

Էրեբունի թանգարանը հիմնադրվել է 1968թվականին հոկտեմբերի-19 Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձին: Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա։

Էրեբունի թանգարանում ցուցադրված էր հնավայրերից վերձված իրերը, թանկարժեք զարդերը, սեպագրերը , թագավորական իրերը, նույնիսկ հագուստի մնացորդները:

Էրեբունի ամրոցը գտնվումէ Երևանի հարավ-արևելյան ծայրամասում Արին բերդ բլրի վրա:

Այն հիմնադրվել է  Արգիշտի առաջինը, Քրիստոսից առաջ 782 թվականին:

Կրմիր բլուր (Թեյշեբաինի)

Թեյշեբաինի քաղաքը կառուցվել է Վանի թագավորության վերջին  թագավոր Ռուսա Բ-ի կողմից՝ մ. թ. ա. VII դ. առաջին կեսին և անվանվել Թեիշեբա Աստծո անունով։ Ներկայումս այն գտնվում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի կազմում` Չարբախում։ 

Թեյշեբաինին շրջապատված է եղել 3 մ հաստությամբ հզոր պաշտպանական պարսպով, որն ընդգրկել է նաև միջնաբերդը։

Շինությունները հիմնականում ունեցել են քարե հիմքեր, բարձրությունը երբեմն հասել է 8մ։

Leave a comment