Հայաստանը 14-15 դարերում

Առաջադրանք՝

  • Ի՞նչ ասպատակությունների ենթարկվեց Հայաստանը 14-15 դարերում:

Դեռես մոնղոլական նվաճումների ժամանակաշրջանում Հայաստանում հաստատվել էին թուրքական ծագում ունեցող բազմաթիվ նոր ցեղեր: Նրանցից ակ-կոյունլու (ակ-թուրքերեն նշանակում է սպիտակ): Ակ-կոյունլու անունը ստացել էին սպիտակ գույնի ոչխարներ պահելու համար/ ցեղերը հաստատվեցին Հայաստանի հարավում՝ Մոկս և Աղձնիք աշխարհներում, իսկ կարա-կոյունլուները (կարա՝ սև) բնակվեցին Վասպուրականում ն Տարոնում:

1386թ Լենկթեմուրը մտավ Հայաստան: Սյունիքի վրայով թշնամին մտավ Արարատյան դաշտ : Կողբ գյուղի բնակիչները Մարտիրոս տանուտերի գլխավորությամբ Լենկթեմուրի հրոսակախմբերին պարտության մատնեցին: 1387թ. արշավանքները դեպի Սյունիք կրկնվեցին: Այդ տարում թեմուրականները շարժվեցին հարավ և պաշարեցին Վան քաղաքը, որը 25 օր հերոսաբար դիմադրեց: Գազազած թշնամին գրավեց քաղաքը : Գերի ընկած կանանց ու երեխաներին Լենկթեմուրի հրամանով վաճառքի հանեցին. իսկ մնացած բնակիչներին ցած գլորեցին բերդի պարիսպներից: Հայ պատմիչի վկայությամբ վայր նետվածների թիվն այնքան մեծ էր, որ վերջին ընկածներն արդեն չէին մեռնում: Լենկթեմուրի արշավանքները կրկնվեցին 1394-96թթ. և 1400-1402թթ.: Շուտով մահացավ Լենկթեմուրը և բազմաթիվ Ժողովուրդներ ազատվեցին այդ բռնակալի տիրապետությունից:

Լենկթեմուրի մահից հետո Հայաստանում նորից բարձրացան ակ-կոյունլու և կարա-կոյունլու ցեղերը: Նրանք Լենկթեմուրի հաջորդողների հետ պայքարեցին և հաղթեցին նրա որդուն՝ Միրանշահին: Այսպիսով Կարա-Յուսուֆը հաստատեց իր տիրապետությունը Հայաստանի և Ատրպատականի վրա:

1468թ. — ին ակ-կոյլունլուները պարտության են մատնում կարակոյլունլուներին և զավթում Հայաստանի զգալի մասը: Ակ-կոյլունլուների առաջնորդ Ուզուն Հասանը շուտով բախվեց օրեցօր ուժեղացող օսմանյան թուրքերի հետ, որոնց դեմ պայքարելու ամար նույնիսկ փորձեց ստանալ Եվրոպային աջակցությունը: Իտալիա ուղարկված պատվիրակությունը, որը կազմում էր նաև հայ վաճառական Միրաքը, չի կարողանում օսմանցիների դեմ դաշինք կնքել որևէ երկրի հետ: Գահի շուրջ մղվող պայքարն ու օսմանցիների հարվածները 1502թ. — ին կործանում են ակ-կոյլունլուների տիրապետությունը:

15-րդ դար.
Առաջին կարևոր իրադարփությունը կաթողիկոսյան աթոռի տեղափոխումն էր Սիսից Էջմիածին: Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո իմաստ չկար աթոռն այնտեղ թողնել:

  • Ինչպիսի՞ դրություն էր ստեղծվել Հայաստանում:

Թուրքմենակ ցեղերը մշտապես գտնվում էր հակամարտությունների մեջ հայ ազգի հետ 14-15-րդ դարերում Հայաստանը հայտնվել է քաղաքական և տարածքային մասնատման մեջ ՝ տարբեր իշխանությունների և օտար տերությունների ազդեցության բաժանմամբ ։

Leave a comment